Տղամարդը ռեփերի ջերմ երկրպագու է:
Սոցիալական ծառայությունների բաժանմունքի 66-ամյա տնօրենն իր բոլոր գործընկերներին ուղարկել է Թուփակի երգը՝ ռեփերի ծննդյան տարեդարձի պատվին և հաջորդ օրը մնացել է առանց աշխատանքի, գրում է Associated Press-ը:
Այովա Ջերի Ֆոքսովենը վաղուց ռեփեր Թուփակի և նրա արվեստի երկրպագու է: Տղամարդը գործընկերների փոստերին հաճախ էր կատարողի երգերից ցիտատներ ուղարկում: Սբ.Վալենտինի օրն աշխատողները Այովայից ստացել են ժպտացող Թուփակի նկարը: Իսկ իր ծննդյան օրը տղամարդը «Thug life» գրառմամբ թխվածքաբլիթներ է բերել գրասենյակ:
Այնուամենայնիվ, 66-ամյա երկրպագուն ամենամասշտաբային ակցիան կազմակերպել է 2019-ի հունիսին: Նա նամակ է գրել, որտեղ պատմել է Թուփակի ծննդյան օրվա մասին, որը համընկնում էր հանգստյան օրերի հետ, և տոնի պատվին խնդրել է լսել ռեփերի կատարումը:
Նամակը հայտնվել է նրա 4.3 հազար գործընկերների էլփոստերում: Հաջորդ օրը Ֆոքսովենին տեղեկացրել են, որ նա ազատված է աշխատանքից: Նահանգապետի ներկայացուցիչը չի հաստատել նամակների և ազատման միջև ուղիղ կապը: Իսկ Ֆոքսովեն ասել է, որ պատրաստվում էր հեռանալ պաշտոնից:










































