Ուկրաինայի Խմելնիցկի շրջանում վայրէջք կատարելիս ընկել է երկրի զինված ուժերի Սու-24 Մ ռմբակոծիչը: Այս մասին հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով Ուկրաինայի ՊՆ մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն` պատահարը տեղի է ունեցել մարտի 21-ին պլանային թռիչքի ժամանակ: Ինքնաթիռի անձնակազմը հասցրել է դուրս թռչել:
Պատահարի հետևանքով տուժածներ չկան, տեղի ունեցածի պատճառը պարզում է հատուկ հանձնաժողովը:









































