Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Մարդակենտրոն ճարտարապետություն. քննարկումներ «Գալաքսի» ընկերությունների խմբի և ՊեչաԿուչայի կազմակերպիչների կողմից

Մարդի՞կ են ձևավորում տարածքներ, թե՞ տարածքներն են ձևավորում մարդկանց: Ինչպե՞ս կարող ենք փոխակերպել տարածությունը իմաստալից վայրի: Եվ որքանո՞վ է տարբերվում այս մարդակենտրոն մոտեցումը ճարտարապետության սովորական ընկալումներից: Այս ու այլ թեմաների մասին ՊեչաԿուչա Երևանը համախմբեց ժամանակակից ճարտարապետությամբ հետաքրքրվող մոտ 250 անհատների, ովքեր հավաքվել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում 10 խոսնակների և հատուկ հյուրերին լսելու համար։ Միջոցառմումը կազմակերպվել էր «Գալաքսի» ընկերությունների հետ համատեղ, ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում։

«Այսօրվա միջոցառումը մեզ համար իմաստալից ու պատասխանատու քաղաքացիության մասին է։ Մեր ժամանակներում, երբ տրանսֆորմացիայի է ենթարկվում բիզնեսը, և երբ սեփական գործի միջոցով առաջընթաց ապահովելը այլևս բավական չէ, կարևոր է դառնում նաև հասարակական արժեք ստեղծելու պարտավորությունը։ Ճարտարապետությունը մեր ընկերությունների խմբում առանցքային ոլորտ է և ճարտարապետության վերաիմաստավորումը կամ մարդակենտրոն ճարտարապետությունը կարևոր թեմաներ են մեզ համար, որի քննարկում խիստ կարևոր է պատասխանատու քաղաքացիության տեսանկյունից»,-իր խոսքում նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

ՊեչաԿուչայի թեմաները բազմապիսին էին՝ ժամանակակից ճարտարապետության մասին Հոլիվուդի ստեղծած կարծրատիպերից մինչև կանաչ ճարտարապետություն, հանրային տարածքների վերամիմաստավորումից մինչև մարդկանց ու տարածքների հետ կապված նախագծեր։ ՊեչաԿուչա երեկոյի խոսնակներն էին՝ Աշոտ Սնխչյանը՝ snkh ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր, Արուսիկ Զեյնալյանը՝ «Գրադարակ» ՀԿ-ի համահիմնադիր, Անուշ Քոչարյանը՝ մշակութային լրագրող, Կարեն Բերբերյանն ու Արմեն Հակոբյանը՝ «Տարբերակ» ճարտարապետական ​​արվեստանոցի համահիմնադիրներ, Նայիրի Խաչատուրեանը՝ համադրող, մանկավարժ, Լուսինե Ղուշչյանը՝ «Գալաքսիի» ճարտարապետական ծրագրերի կառավարման մասնագետ, Արեգ Քեշիշյանը՝ «Սքիլշոփի» հիմնադիր, Արի Հաճյանը՝ «Կորպորասիոն Ամերիկայի» ճարտարապետ, Լիլիթ Միդոյանը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հանրային տարածքների ծրագրի ղեկավար և Միքայել Ոսկանյանը՝ երաժիշտ, կոմպոզիտոր, «Օբերտոն» ընկերության համահիմնադիր։

«ՊեչաԿուչա երեկոների գեղեցկությունը կայանում է նրանում, որ ցանկացած մարդ կարող է կիսվել սեփական աշխատանքով, խոսել սիրած կամ մտահոգիչ թեմաների շուրջ։ Ուրախ եմ, որ այս երեկոյի համար կարողացանք համադրել տեղացի ու միջազգային խոսնակների մի հրաշալի խումբ, ովքեր առօրյա աշխատանքով նպաստում են հանրային ու մասնավոր ոլորտների զարգացմանը, ոգեշնչում մեզ նորարար ճարտարապետական լուծումներով ու քաղաքային զարգացման իրենց տեսլականով»,-նշեց ՊեչաԿուչա Երևանի կազմակերպիչ Մարիաննա Վարդանյանը։

Ճարտարապետության թեմայով ՊեչաԿուչան առանձնանում էր նաև իր հատուկ քննարկման ֆորմատով։ ճարտարապետության դերի ու դրանից բխող մարդկային հարաբերությունների մասին հրավիրված հատուկ քննարկմանը իրենց կարծիքն արտահայտեցին «Գալաքի» ընկերությունների խմբի հատուկ հյուրերը՝ Մարիուս Գոմոլան, HOTCO ղեկավար տնօրեն, Ստյուարտ Ռուֆը՝ Broadway Malyan ճարտարապետական ստուդիայի կառավարման խմբի նախագահ, Սյուզաննա Շամախյանը՝ FAST հիմնադրամի համագործակցության, հանրային քաղաքականության և ծրագրերի գծով փոխնախագահն, Էդգար Կարապետյանը՝ «Գալաքսիի» Ռազմավարության ու բիզնեսի զարգացման գծով փոխտնօրեն, և Արտակ Կնյազյանը՝ «Արխանգել» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում