«Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
Libero-ն հայտնում է, որ «ռոսսոներիներ»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին իր գրասենյակում զրուցել է Զեդորֆի հետ և հաղթանակ պահանջել «Լացիո»-ի և «Ֆիորենտինա»-ի դեմ խաղերում: Հակառակ դեպքում Զեդորֆը կարող է հեռացվել աշխատանքից:
Նշենք, որ 37-ամյա Զեդորֆին հիմնական փոխարինող է համարվում Ֆիլիպո Ինձագին: Ա ՍԵրիայի 28 տուրերից հետո «Միլան»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը:








































