Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Դատախազությունը պարզել է քաղավիացիայի ոլորտում 2013-2018-ին կատարված կոռուպցիոն չարաշահումներ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած հաշվեքննության արդյունքները: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաև ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, Ոստիկանությունից, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերությունից, տեղեկություններ են ձեռք բերվել նաև ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2007-2018թթ. ընթացքում «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերություն անվճար հիմունքներով ընդունվել են 27 ուսանող օդաչուներ, որոնցից ավարտել են 18-ը` օդաչու որակավորմամբ: Ուսանող օդաչուների ուսման ծախսերը ընդհանուր առմամբ կազմել են 888 մլն 778 հազ. դրամ, որոնք հատկացվել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից (նախկին անվանմամբ) «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերով: Նշված գումարից 839 մլն 964 հազ. դրամը կազմել է թռիչքային պրակտիկայի համար կատարված ծախսերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ուսանող օդաչուների ուսումնական պրակտիկայի անցկացման նպատակով` «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի և մի ՍՊԸ-ի միջև 2013-2018թթ. կնքված պայմանագրերով «Diamond DA 40» ինքնաթիռի վարձակալության համար այդ ՍՊԸ-ին 2434 ժամ 50 րոպե թռիչքային ժամերի համար վճարվել է ընդհանուր 592 մլն դրամ:

«ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ներքին աուդիտի 14.02.2016թ. հաշվետվությամբ արձանագրվել է, որ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն 2015 թվականին օդաչու ուսանողների ուսումնական պրակտիկայի անցկացման համար գնում չի իրականացրել, այլ առանց հիմնավորումների շարունակել է ՍՊԸ-ի հետ 07.06.2013թ. կնքված պայմանագրի գործողությունը: Իսկ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրով ուսումնական թռիչքների վարձակալության վճարը, առանց որևէ հիմնավորման, պայմանագրի վճարից ավել է հաշվարկվել և վճարվել 1 ժամի համար 38 հազ 600 դրամ, իսկ ընդհանուր 414 ժամի համար մոտ 16 մլն դրամ:

Բացի այդ, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից «Diamond DA 40» ինքնաթիռի վարձակալության գործընթացի շրջանակներում հրապարակված գնման առարկայի բնութագրում սահմանվել են ավիափոխադրողի մասնագիր և օդանավ շահագործողի վկայականները, սակայն գնման հայտ ներկայացրած միակ ՍՊԸ-ն չի ներկայացրել նշված վկայականները: Միևնույն ժամանակ վարձակալվող օդանավը պետք է լիներ 2007թ. արտադրության, մինչդեռ ներկայացված հայտում նշվել է, որ օդանավը արտադրվել է 2006թ.-ին: Թեև ՍՊԸ-ի հայտը ենթակա է եղել մերժման, սակայն «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի գնահատող հանձնաժողովի կողմից այդ ՍՊԸ-ն ճանաչվել է հաղթող և 13.01.2016թ. կնքվել է օդանավի վարձակալության պայմանագիրը` 184 մլն. 169 հազ. դրամ արժեքով:

Պարզվել է նաև, որ՝ նշված ինքնաթիռի ձեռք բերման արժեքը, համաձայն մաքսային հայտարարագրի, կազմել է 86 մլն. 217 հազ. դրամ, այսինքն օդանավի վարձակալության նպատակով ծախսված գումարը գրեթե 7 անգամ ավելի է օդանավի գնից:

ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն` ՍՊԸ-ն, որից վարձակալվել է օդանավը, 2013թ.ից մինչև 2018թ.-ը բացի տնօրենից, չի ունեցել ոչ մի գրանցված, վարձատրվող աշխատակից: Իսկ ՀՀ ոստիկանությունից ստացված և ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի տվյալների համաձայն՝ ՍՊԸ-ի մասնակիցը և միաժամանակ տնօրենը, ինչպես նաև նշված ընկերության մասնակից մեկ այլ ՍՊԸ-ի մասնակիցները ազգակցական կապի մեջ են գտնվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պատասխանատու պաշտոնատար անձի հետ:

Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, օդանավի վարձակալության համար գումարներ հատկացնելու, իսկ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու` խախտումներով գնումների գործընթաց կազմակերպելու, անհիմն վարձակալության գներ սահմանելու հետևանքով կատարվել են ընդհանուր շուրջ 592 մլն դրամի օդանավի վարձակալության անհիմն ծախսեր՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանք:

Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Միաժամանակ, ուսումնասիրությամբ և ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվեքննությամբ արձանագրված խախտումների և բացթողումների վերացման, հետագայում դրանց բացառման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար հաղորդում է ներկայացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետին»- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում