Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Facebook-ի պաշտոնական էջն այսօր հատել է մեկ միլիոն հավանումի ցուցանիշը:
Հայ ֆուտբոլիստի մասսայականությունը սոցիալական ցանցերում գնալով աճում է, ինչի վառ վկայությունը նաև այս արդյունքն է:
Անձամբ Մխիթարյանն իր էջում այս կապակցությամբ գրառում է կատարել. «1 միլիոն շնորհակալություն իմ բոլոր ընկերներին: Շատ շնորհակալ եմ»: Ֆուտբոլիստը նաև լուսանկար է տեղադրել:











































