Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Ամպրոպ խաղաղ երկնքո՞ւմ. աղմկոտ գործը վերաբացվում և անցնում է ԱԱԾ

Նախօրեին գլխավոր դատախազությունը տարածեց տեղեկություն, որ դատախազ Արթուր Դավթյանը հրահանգել է վերաբացել Մատաղիսի հայտնի, աղմկոտ քրգործը, և այն քննելու է Ազգային անվտանգության ծառայությունը: Հաշվի առնելով, թե ինչ հնչեղ և աղմկահարույց գործի մասին է խոսքը, դատախազության որոշումն ու վերաբացված գործն ԱԱԾ ենթակայության տակ փոխանցելը խոսում է ներքաղաքական երկնքում հզոր ամպրոպի մասին կամ, համենայնդեպս, որոշումը այդպիսին բնորոշելու մասին: Մատաղիսի գործն առնչվում է տեղի զորամասի երկու զինծառայողների սպանությանը՝ 2003 թվականին:

Այդ սպանության համար մեղադրվեց երեք այլ զինծառայող, որոնց դատապարտեցին ազատազրկման: Սակայն գործի ընթացքը արժանացավ իրավապաշտպանների, փաստաբանների, նույնիսկ սպանված զինվորների ծնողների քննադատությանը, որոնք պնդում էին, որ դատապարտվել են ոչ իրական մարդասպանները: Կային պնդումներ, որ իրական մարդասպանները զորամասի հրամանատարն է, այլ սպաներ, որոնց հանցանքը կոծկում է զինվորական դատախազությունը:

Մի քանի տարի անց գործով կայացվեց առաջին անսպասելի որոշումը, որին, ի դեպ, որպես փաստաբան հասել էր Զարուհի Փոստանջյանը, որը ներկայումս դիրքավորվել է հեղափոխության ընդդիմության, Նիկոլ Փաշինյանի սուր քննադատության և Ռոբերտ Քոչարյանի լատենտ պաշտպանության դիրքում: Իսկ Մատաղիսի գործը հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահական պաշտոնավարման ամենաաղմկահարույց գործերից մեկն էր, որին ի դեպ ներգրավված էր նաև նրա ներկայիս պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը՝ որպես մեղադրվող զինվորների փաստաբան: Ավելին, զինվորական դատախազն այդ շրջանում Գագիկ Ջահանգիրյանն էր, որի դիրքավորումը ներկայումս ևս հայտնի է:

Վճռաբեկ դատարանն այդ ժամանակ կայացրեց որոշում՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտին, որ մեղադրվող զինծառայողները անմեղ են, դատապարտվել են հանիրավի: Նրանք հայտնվեցին ազատության մեջ, իսկ ՄԻԵԴ-ը հետագայում բավարարեց Հայաստանի կառավարության դեմ նրանց դիմումները: Դեռևս Վճռաբեկ դատարանի որոշումը մամուլում և փորձագիտական դաշտում մեկնաբանվեց իբրև ներիշխանական, համակարգային հարաբերությունների պարզաբանման դրսևորում՝ նկատի ունենալով այն, որ մոտենում էր 2007-08 թվականների ցիկլն ու իշխանության փոխանցման փուլը:

Այդպիսով, իրավիճակի համառոտ, ոչ ամբողջական դետալային դիտարկումը բավարար է հասկանալու համար, թե ինչ գործի մասին է խոսքը, և թե իրավական, ու թե քաղաքական-հոգեբանական ինչպիսի ռեսուրսի վերաբացման և ԱԱԾ ենթակայության տակ դնելու մասին է խոսքը:

Անկասկած է, որ անկախ դրա իրավական ընթացակարգից, գործ ունենք հանգամանքի հետ, որը, այսպես թե այնպես, թողնելու է իր ներքաղաքական ազդեցությունը բոլոր այն դերակատարների վրա, որոնք այս կամ այն կարգավիճակով, հաճախ ներկայիս իրենց դիրքերից տրամագծորեն տարբեր դիրքավորումներով եղել են Մատաղիսի գործընթացի շրջանակում: Օրինակ՝ նույն զինվորական դատախազ Գագիկ Ջահանգիրյանն այն ժամանակ իշխանության թիմում էր և նրան վերագրվում էին Ռոբերտ Քոչարյանի հրահանգով գործողություններ: Ինչպես արդեն հայտնի է, ներկայումս Հայկ Ալումյանը Ռոբերտ Քոչարյանի թիմում է, իսկ այն ժամանակ համակարգին մեղադրողների, այդ թվում և Ռոբերտ Քոչարյանին: Պատկերը իսկապես բավականին նուրբ-խճանկարային է, ինչը, անկասկած, հիմք է տալիս եզրակացնելու, որ, մեծ հաշվով, գործ ունենք յուրօրինակ «Պանդորայի արկղի» հետ, պարզապես դեռ պարզ չէ, թե ԱԱԾ-ն որքան կբացի արկղի բերանը և ինչ դուրս կթողնի դրանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում