Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով «Յուվենթուս»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի` «Ֆիորենտինա»-ի դեմ պատասխան հանդիպմանը, շրջանցել է Դինո Ձոֆին` թուրինյան ակումբի կազմում անցկացրած խաղերի քանակով:
36-ամյա Բուֆոնի համար նշված հանդիպումը 477-րդն էր, որ նա անցկացրեց թուրինյան ակումբի կազմում: «Յուվենթուս»-ի կազմում ամենաշատ խաղերն անցկացրած ֆուտբոլիստների ցուցակում Բուֆոնը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ երկու խաղերի արդյունքում թուրինցիները մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին:






































