Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում մարտի 20-ին կայացան պատասխան հանդիպումները, որոնցից հետո հայտնի դարձան քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։
Քառորդ եզրափակչի ուղեգիր են նվաճել Թուրինի «Յուվենթուս»-ը, իսպանական «Վալենսիա»-ն ու «Սևիլիա»-ն, պորտուգալական «Բենֆիկա»-ն ու «Պորտու»-ն, ֆրանսիական «Լիոն»-ը, շվեյցարական «Բազել»-ը և հոլանդական «ԱԶ Ալկմար»-ը:
Քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա այսօր`մարտի 21-ին շվեյցարական Նյոնում։









































