Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ռութ Բրինը, որը խոշոր գումար է շահել վիճակախաղում, խոստովանել է, որ անակնկալ հարստությունը ոչ մի կերպ չի ազդել իր կյանքի բնականոն ընթացքի վրա, գրում է Daily Record պարբերականը:
2014 թ.-ին Բրինը մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ է շահել EuroMillions վիճակախաղում. այդ ժամանակ նա 35 տարեկան էր: էլփոստի հասցեին ուղարկված ծանուցումից տեղեկանալով շահումի մասին նա երջանկությունից «յոթերորդ երկնքում էր»:
Վիճակախաղի հաղթողի խոսքերով, առաջին բանը, որ նա արել է, նոր հագուստ և «սիրելի կոշիկներ» ձեռքբերելն էր: Ինչպես նշել Բրինը, նա երկար ժամանակ երազել է Jimmy Choo-ի թանկարժեք կոշիկների մասին և երջանիկ էր, երբ կարողացավ իրականացնել իր ցանկությունը: Բացի այդ, կինն իր 11-ամյա դստերը տեղափոխել է մասնավոր ուսումնական հաստատություն և մի փոքր կրճատել է իր հերթափոխը հիվանդանոցում, բայց չի ազատվել աշխատանքից. նա մանկաբարձուհի է:
Կինն իր սովորական ապրելակերպը շարունակելու որոշումը բացատրել է այն փաստով, որ միլիոն ֆունտը բավականաչափ մեծ գումար է, բայց ոչ այնքան, որ նա թոշակի անցնի 35 տարեկանից: Կինը խոստովանել է, որ շարունակում է վիճակախաղի տոմսեր գնել, կրկին հաղթելու հույսով:










































