Ղազախստանի գազանանոցում աղմկահարույց սկանդալ է ծագել: Գազանանոցի այցելուները ականատես են դարձել՝ ինչպես են երկու ընձառյուծ կերել արջի քոթոթին, ընդ որում՝ դա տեղի է ունեցել ոչ պատահաբար:
Գազանանոցի ղեկավարությունը գիտակցաբար արջի քոթոթին ընձառյուծների կեր է դարձրել, սակայն չէր նախատեսել, որ դա տեղի կունենա բազմաթիվ այցելուների աչքի առաջ, որոնք պահանջում են պատժել մեղավորներին դաժանության համար:
Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել անցած կիրակի: Սակայն այս պատմության մասին հայտնի է դարձել կենդանիների պաշտպանության հասարակական հիմնադրամի՝ KARE-ի շնորհիվ:
Պարզվել է, որ գազանանոցի աշխատակիցները պատրաստվել են ընձառյուծներին կերակրել երեկոյան, երբ այցելուներ չեն լինի, սակայն հետո որոշել են չսպասել և «կայացրել են դատավճիռը»:








































