Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ազգային անվտանգության սպառնալիքը. 81-ը եղել են ոչ սթափ

Հայաստանում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից, դրանից հետո Վրաստանի ճանապարհից ստացված նույնքան սարսափելի և ողբերգական ևս մի տեղեկությունից հետո, վթարի զոհ էր դարձել հայաստանցի ընտանիք, հայկական հանրությունը համացանցում բուռն կերպով շարունակում է քննարկել ճանապարհային երթևեկության անվտանգության հարցը: Այն, որ հարցը գտնվում է արդեն ազգային անվտանգության սպառնալիքի մակարդակի, մենք առիթ ենք ունեցել ցավալիորեն արձանագրել դեռևս տարիներ առաջ: Եվ նույնքան ցավալիորեն պետք է արձանագրել, որ տարիների ընթացքում, բացի արագաչափերի ու տեսախցիկների միջոցով միլիարդավոր դրամների շահույթ ապահովելուց, որևէ սկզբունքային այլ բան ճանապարհային անվտանգության ոլորտում տեղի չի ունեցել: Տեղի չի ունեցել անգամ տարիներ առաջ ևս մեկ սարսափելի վթարից հետո, երբ Երևան-Գյումրի ճանապարհին Հոռոմ գյուղ տանող տխրահռչակ խաչմերուկում դարձյալ տեղի ունեցավ վթար՝ ԳԱԶելի մասնակցությամբ և բազմաթիվ զոհերով ու վիրավորներով:

Ճանապարհային ոստիկանությունը անցնող օրերի սահմռկեցուցիչ տեղեկություններից հետո տարածել է տեղեկություն իրականացրած արտակարգ միջոցառումների մասին, որի հետևանքով 81 ոչ սթափ վարորդ է հայտնաբերվել: Իհարկե, կարևոր ու տպավորիչ արդյունք է, սակայն պետք է նկատել, որ հնարավոր չէ հայտնաբերել բոլոր ոչ սթափ վարորդներին և հայտնի չէ, թե մեկ չհայտնաբերվածն ինչ ողբերգության կարող է բերել ՃՈ աչքից հեռու որևէ տարածքում: Եվ հնարավոր չէ նաև բոլոր տարածքները վերցնել աչքի տակ: Ամբողջ խնդիրը հենց այն է, որ տեղի ունեցող ողբերգական իրադարձություններից հետո ուշադրությունը կենտրոնանում է Ճանապարհային ոստիկանության ստուգայցերի վրա: Այն, որ դրանք խիստ կարևոր են, աներկբա է: Բայց կասկածից վեր է, որ երթևեկության անվտանգության համալիրում Ճանապարհային ոստիկանության դերը կարևոր, սակայն ամենևին ոչ բավարար և անգամ ոչ առաջնային դեր է: Որովհետև ուղղակի հնարավոր չէ ունենալ այն քանակի ոստիկանություն կամ տեսախցիկ, որ ապահովվի աչալուրջ հսկողություն ամենուրեք և ամենքի նկատմամբ: Հետևաբար, խնդիրը լուծում է պահանջում գիտակցական խորքից և, միաժամանակ, անվտանգության միջավայրից, որը, քաղաքացու գիտակցությունից և հանրային վարքի մշակույթից զատ, պահանջում է նաև երթևեկության կազմակերպում, այնպիսի կազմակերպում, որը ենթադրում է անվտանգության բավարար չափանիշներ:

Այդ առումով, Հայաստանի ճանապարհների գրեթե 90 տոկոսը չեն բավարարում այդ չափանիշներին, այդ թվում՝ Երևան քաղաքում, որտեղ փողոցների լուսավորությունն ավելի շուտ ստեղծում է վթարային նախադրյալներ՝ խաբելով թե՛ վարորդներին, թե՛ հետիոտներին, քան ապահովում նրանց վթարներից և ողբերգական դեպքերից: Ընդ որում, լուսավորությունն ընդամենը օրինակներից մեկն է: Բոլորը թվարկելու համար անհրաժեշտ կլինի հոդվածաշար: Ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրն էլ, անկասկած, մի հարց է, որ ծանր ժառանգություն է նախկին իշխող համակարգից: Այդ հարցը հնարավոր չէ լուծել այսօր, բայց լուծումն այսօր սկսելը հրամայական է: Եվ լուծումը պետք է սկսել ոչ թե զգայական պոռթկումների ազդեցության տակ, այլ սառը քննարկումների, որոնցով պետք է զբաղվեն մասնագետներ, և ոչ թե ինքնուս, այլ համաշխարհային փորձին քաջատեղյակ: Սա ազգային անվտանգության խնդիր է, իսկ ազգային անվտանգության խնդիրները պահանջում են սիրողական մակարդակի կտրականապես մերժում և մասնագիտական լրջագույն աշխատանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում