ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Malaysia Airlines-ի անհետացած օդանավի որոնումը առաջնահերթ կարևորության խնդիր է: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է լիարժեք աջակցություն ցուցաբերել Մալայզիայի իշխանություններին օդանավի որոնման գործում:
«Մենք սերտորեն համագործակցում ենք Մալայզիայի իշխանությունների հետ»,- ասել է Օբաման՝ հավելելով, որ որոնողական օպերացիայի տրամադրությանն են հանձնել իրենց հասանելի բոլոր ռեսուրսները:
Նախագահը դիմել է ուղևորների մտերիմներին և վստահեցրել, որ ԱՄՆ-ը մտադիր է անել հնարավորը՝ օդանավը հայտնաբերելու համար:
«Մեր մտքերն ու աղոթքներն ուղևորների մտերիմների հետ են… Ես ցանկանում եմ, որպեսզի նրանք վստահ լինեն՝ մենք դիտարկում ենք դա (օդանավի որոնումը) որպես առաջնահերթ կարևորության հարց»,- հայտարարել է Օբաման:









































