«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին մեկնաբանել է իր թիմի խաղը` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Օլիմպիակոս»-ի դեմ հանդիպմանը, որի նկատմամբ «կարմիր սատանաներ»-ը հաղթանակ են տարել 3:0 հաշվով:
«Հաղթելու մեծ ցանկություն ունեինք: Հավանաբար տեսաք, թե ինչպես էին մեզ աջակցում երկրպագուները:
Պարտավոր էինք հաղթել` հանուն մեզ, երկրպագուների և մարզչի: Հիանալի արդյունք է: Հուսով եմ այն կօգնի մեզ վերադառնալ»,- ասել է Ռունին:









































