Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում հայտարարել են, որ մինչ այս պահը Սիրիայից դուրս է բերվել իշխանությունների կողմից հայտարարագրված քիմիական զենքի ծավալի մոտ կեսը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կազմակերպության տվյալներով՝ ընդհանուր առմամբ Սիրիայի տարածքից դուրս է բերվել թունավոր նյութերով 10 բեռնարկղ, ինչը կազմում է քիմիական զենքի պաշարների մոտ 45 տոկոսը:
Անցյալ տարի միջազգային հանրության ճնշման ներքո Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաձայնեց ոչնչացնել քիմիական զենքը՝ այն բանից հետո, երբ Դամասկոսի արվարձաններում գազային հարձակման հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին:









































