Բրազիլական «Սանթոս»-ի նախկին գլխավոր մարզիչ Մուրիսիո Ռամալիոն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնա»-ում Նեյմարի ցուցադրած խաղի մասին:
«Նեյմարը ինձ տխուր է թվում: «Բարսելոնա»-ն, ինչպես երևում է, խաղում է միայն մեկ ֆուտբոլիստի վրա: Հենց դրանից էի ես վախենում Նեյմարի՝ Եվրոպա տեղափոխվելու դեպքում:
«Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում (2:1) երկու պահ եղավ, երբ Նեյմարը ազատ էր, բայց Մեսսին նրան փոխանցում չկատարեց: Մեսսին դեռևս գտնվում է գագաթնակետում, իսկ Նեյմարը համբերատար պատրաստվում է լավագույնը դառնալուն»,-Ռամալիոյի խոսքերն է մեջբերում Footbal-Espana-ն՝ հղում անելով TV Globo-ին:
Նշենք, որ Նեյմարը Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է 20 հանդիպման և դարձել է 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:








































