Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է կիրակի օրը «Բարսելոնա»-ի հետ կայանալիք հանդիպման սպասելիքների մասին.
«Դա բաց խաղ է լինելու: Չեմ կարծում, որ չեմպիոնության համար պայքարը կանխորոշված է: Դեռ Ատլետիոկն էլ կա: Ամեն ինչ կորոշվի վերջին տուրում:
Մենք այս խաղին մոտենում ենք ավելի լավ մարզավիճակով, քան առաջին խաղաշրջանի խաղին: «Բարսելոնա»-ին հաղթելու համար մենք պետք 100 տոկսով պատրաստ լինենք:
Ես արդեն գիտեմ կիրակնօրյա խաղի կազմը: Դա այնքան էլ դժվար չէ: Ես չեմ պատրաստվում ինչ-որ բան բարդացնել»,-Անչելոտիի խոսքերն էմեջբերում AS-ը:
Հիշեցենենք, որ այս կիրակի Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 24:00-ին:










































