Ուսադիր կրող մարդու համար նույնիսկ երևի չկարողանամ բացատրել, թե ինչ մեծ պատիվ է այս ուսադիրները կրելը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, ՀՀ նախագահի նստավայրում արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանի շնորհումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Դա երևի աշխատանքի ամենամեծ գնահատականն է: Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատանքը գնահատողներին, մեր երկրի վարչապետին ու նախագահին»,-ասաց նա:









































