Ամերիկյան ռազմական ինքնաթիռները և ուղղաթիռները ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ երկնքում օդային ծրագիր են ցուցադրել:
Եղանակն անձրևային է եղել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից առաջ երկնքում՝ Աբրահամ Լինքոլնի հուշահամալիրի վերևում, թռել է նախագահական Air Force One ինքնաթիռը։ Մնացած տեխնիկան ցուցադրվել է Թրամփի ելույթի ընթացքում։
Հավաքվածները տեսել են B-2 Spirit ռմբակոծիչներ, F-22 Raptor, F/A-18E/F Super Hornet և F-35 Lightning կործանիչներ։
Եզրափակիչ հրավառությունը տևել է 35 րոպե:









































