Թաիլանդում տղամարդը մահացել է ըմպելիքի արագ խմելու մրցմանը մասնակցելուց անմիջապես հետո, հաղորդում է Daily Star-ը:
Տղամարդը, մյուս մասնակիցների հետ միասին, մեկ լիտր գարեջուր է խմել, բոլորին ցույց տվել դատարկ գավաթը, և որոշ ժամանակ անց մահացել:
![]()
Միևնույն ժամանակ, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տեղական կենտրոնի աշխատակից Սոմսակ Լայկոբոկը վստահ է, որ մահվան պատճառը կարող է ինչ-որ հիվանդություն լինել կամ դատարկ ստամոքսով գարեջուր խմելը:
Բժիշկները փորձաքննություն կանցկացնեն մահվան պատճառը բացահայտելու նպատակով:








































