Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը:
6-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով միավորը կիսեց Դմիտրի Անդրեյկինի հետ: Պարտիան ավարտվեց 48-րդ քայլում:
6-րդ տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները՝
Լևոն Արոնյան – Դմիտրի Անդրեյկին՝ 0.5:0.5
Շահրիյար Մամեդյարով – Պյոտր Սվիդլեր՝ 1:0
Վեսելին Տոպալով – Վլադիմիր Կրամնիկ՝ 1:0
Վիշվանաթան Անանդ – Սերգեյ Կարյակին՝ 0.5:0.5









































