Կառավարությունը մի շարք բուհերում շինարարական և վերակառուցման, նոր տեխնոլոգիաների ներդրման, տեխնիկական վերազինման համար գումարներ է նախատեսում հատկացնել։ Գործադիրի նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցեց, թե որտեղ ինչ ծախսեր են կատարվելու․
Ագրոճարտարագիտական լաբորատորիայի գերազանցության կենտրոնի ստեղծում Ագրարային համալսարանում,
Ուսանողական ավանի շենքի հիմնանորոգում և գույքով ապահովում,
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի շենքի վերանորոգում,
Երևանի պետական կոնսերվատորիայի շենքի վերանորոգում,
Գորիսի պետական համալսարանի շենքի վերանորոգում։
Այս ամենի կատարումից հետո բոլոր կահավորումների և նորոգումների գումարները կկազմեն 1,7 միլիարդ դրամ։
Դրանից բացի, նախարարությունը մտադիր է նորոգման և շինարարական այլ աշխատանքներ իրականացնել․
Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանում,
Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում,
Բերդի պետական քոլեջում։
Այս ծրագրերի համար էլ, ըստ Հարությունյանի, կծախսվի 883 միլիոն դրամ։