Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին քառակի չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը (42-10-2) կարող է ռինգ վերադառնալ և մենամարտել Գերի Կորնիշի հետ (17-0-0): Այդ մասին տեղեկացնում է The Scotsman-ը:
Բրիտանացի պրոմոութեր Ֆրենկ Ուորենը մտադիր է դիմել Բռնցքամարտի վերահսկողության բրիտանական խորհուրդ՝ Հոլիֆիլդի համար արտոնագիր ստանալու նպատակով:
Հիշեցնենք, որ 51-ամյա Հոլիֆիլդը վերջին անգամ ռինգ էր դուրս եկել 2011թ. մայիսին, երբ նոկաուտի ենթարկվեց դանիացի Բրայան Նիլսենի հետ մենամարտում:
26-ամյա Կորնիշը պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին մենամարտն անցկացրել է 2011թ.:










































