Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր թիմի ցուցադրած խաղը` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզարափակիչի շրջանակներում կայացած «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպմանը:
««Չելսի»-ի համար կարևոր իրադարձություն է հայտնվել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում: Մենք Եվրոպայի ուժեղագույն 8 ակումբների թվում ենք` մեծագույն այլ ակումբների հետ միասին:
«Չելսի»-ն արժանի է խաղալ մրցաշարի քառորդ եզրափակիչում: Սաներիս պետք է գովեստի խոսքեր հասցեագրեմ»,- ասել է Մոուրինյոն:










































