Մարզուհիների շրջանում հանդիպում են այնպիսի գեղեցկուհիներ, որոնց տեղը հաստատ նորաձևության բեմերն են, եթե չլինեին նրանց նվաճումները:
Կանադուհի Ալիշա Նյումանը նախընտրել է ոչ թե նորաձևության, այլ սպորտային նվաճումները:
Ալիշան ծնվել է 1994 թ.-ին Կանադայում, Օնտարիո քաղաքում: Մինչև 13 տարեկանը նա զբաղվել է մարմնամարզությամբ, բայց ստիպված էր մոռանալ այն, ողնաշարի վնասվածք ստանալուց հետո:

Մեկ տարի տևած վերականգնումից հետո Ալիշան, հասկանալով, որ չի կարող ապրել առանց սպորտի, ընտրում է թեթև ատլետիկան: Նրա երազանքը հաղթանակն է Օլիմպիադայում:

Միևնույն ժամանակ, Ալիշան բարձրագույն կրթություն է ստացել՝ մասնագիտանալով սննդի ֆիզիոլոգիայի ուղղությամբ, ինչը շատ կարևոր է համարում մարզիկների և, ընդհանրապես, մարդու առողջ ապրելակերպի համար:

Հմայիչ ժպիտով և դրական էներգիայով օժտված մարզուհին կարողացել է նվաճել նաև Instagram-ի օգտատերերին, որտեղ նա այժմ 181 հազար հետևորդ ունի:











































