Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Զենիթ»-ի դեմ պատասխան հանդիպումը: Այս մասին նախախաղյա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է դորտմուդնայն ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Ինքնազգացողությունը լավ է, բայց խաղալ չի կարող»,- ասել է Կլոպը երբ նրան հարցրել են Ռոյսի ինքնազգացողության մասին: Այս մասին հաղորդում է «Զենիթ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայացած առաջին հանդիպումը ավարտվել էր «Բորուսիա»-ի 4:2 հաշվով հաղթանակով:









































