Պեկինում ավարտվել է աշխարհի խոշորագույն «Դասին» օդանավակայանի կառուցումը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով քաղաքային իշխանություններին:
Օդանավակայանը տեղակայված է մայրաքաղաքի կենտրոնից 46 կմ հեռավորության վրա, իսկ նրա հրապարակը զբաղեցնում է 1 մլն քառ. մետր տարածք: Այն համարվում է խոշորագույն միջազգային հաբ օդանավակայանը և «տերմինալի ամենաբարդ ինժեներային նախագծով օդանավակայանը աշխարհում»:

Բացի այդ, «Դասինը» դարձել է աշխարհում ամենախոշոր շենքը: Օդանավակայանը պետք է շահագործվի 2019թ. սեպտեմբերի 30-ին: Ենթադրվում է, որ 2025-ին նրա թողունակությունը կկազմի տարեկան 72 մլն մարդ:
Ձևով շենքը հիշեցնում է փյունիկի՝ ճարտարապետները ցանկանում են նոր օդակայանի շենքը կապել արդեն գոյություն ունեցող Շոուդու օդանավակայանի հետ, որը ձևով հիշեցնում է այլ առասպելական կենդանու՝ չինական վիշապի:
2016-ի հունվարին հայտնի դարձավ, որ նախագծի հեղինակն է բրիտանացի ճարտարապետ և դիզայներ Զախա Խադիդը:










































