Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Գառնիկը մոր աչքի առաջ սպանել է եղբորը, «որովհետև նա չէր աշխատում ու նստել էր իր վզին»

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Գառնիկ Խոջայանի գործի դատական քննությունը:

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 47-ամյա Գառնիկ Խոջայանը մեղադրվում էր հարազատ եղբորը փայտե աթոռի բազմաթիվ հարվածներով դիտավորյալ սպանելու համար:

Համաձայն դատական ակտի՝ Գառնիկ Խոջայանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:

Նա հայտնել է, թե զբաղվել է օրավարձու բանվորությամբ:

2013 թվականի օգոստոսի 20-ի առավոտյան համագյուղացիներ Վիտյայի և Ազատի հետ գնացել է անտառ՝ վերջինիս տան համար փայտ բերելու:

Կեսօրին ընդմիջում են արել, մի քանի բաժակ օղի է խմել:

Ժամը 22-ին վերադարձել են գյուղ: Փայտը բեռնաթափել են, հաց են կերել, ինքը դարձյալ մի քանի բաժակ օղի է խմել:

Գնացել է տուն: Կեսգիշերին տուն է հասել: Ինքը բնակվում էր տարեց մոր՝ Փառանձեմի ու հիմա արդեն հանգուցյալ եղբոր հետ:

Տանը վիճել է եղբոր հետ՝ հանդիմանելով, որ նա չի աշխատում: Ասել է. «Ինչո՞ւ պիտի ես աշխատեմ ու քեզ պահեմ»:

Վիճաբանության ընթացքում ննջասենյակում եղած փոքրիկ փայտե աթոռով սկսել է հարվածել եղբոր գլխին:

Աթոռը ջարդվելուց հետո նույն աթոռի ջարդված ոտքով է հարվածել: Այնքան է խփել, որ եղբայրը մահացել է:

Այդ ամբողջ ժամանակ մայրը վախեցած, անկողնում կուչ եկած է եղել նույն ննջասենյակում: Մայրը տեսել է, թե ինչպես է իր մի տղան սպանում մյուս տղային…

Հարությունին սպանելուց հետո Գառնիկը մորը փակել է մյուս ննջարանում, սպառնացել է, որ կատարվածի մասին որևէ մեկին չհայտնի:

Եղբոր դին Գառնիկը փաթաթել է ծածկոցով:

Իրենց այգում գտնվող հոնի ծառի տակ փոս է փորել, այնտեղ թաղել եղբորը:

Հոգ է տարել նաև ջարդված աթոռի համար. աթոռի կտորտանքը չի թաղել, չի ոչնչացրել, միգուցե՝ ափսոսել է ու դրել է տան առաջին հարկի նկուղային սենյակում: Կատարվածի մասին ոչ ոքի չի ասել:

Սպանությունը ջրի երես է դուրս եկել ու սպանության փաստով քրեական գործ է հարուցվել համարյա մեկ ամիս անց՝ 2013 թվականի սեպտեմբերի 17-ին, իսկ սեպտեմբերի 20-ին Գառնիկ Խոջայանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

Տուժողի իրավահաջորդ է ճանաչվել եղբայրների մայրը՝ տարեց Փառանձեմը:

Նա հայտնել է, որ դեպքի օրը, կեսգիշերին իր որդի Հարությունի հետ եղել է իրենց տանը: Ինքը պառկած է եղել ննջարանում:

Մյուս որդին՝ Գառնիկը, հարբած տուն է եկել, վիճաբանել եղբոր հետ…

Եղբոր սպանությունից հետո Գառիկն իրեն փակել է հարևան սենյակում ու վախեցրել է, թե որևէ մեկին պատմելու դեպքում իրեն կսպանի:

Երբ առավոտյան սենյակից դուրս է եկել, տեսել է, որ Հարությունի դիակը չկա: Գառնիկին հարցրել է, թե ո՞ւր է տարել դիակը, նա էլ պատասխանել է, թե թաղել է այգում, բայց տեղը հստակ չի ասել:

Մայրը տեսել է, որ ջարդված աթոռի կտորները նկուղում են: Կատարվածի մասին նա վախից ոչ ոքի չի ասել:

Ինչպե՞ս են մայրուտղա լուռ ապրել մեկ ամիս՝ իմանալով, թե ինչ է եղել, իմանալով, որ իրենց հարազատը շորի մեջ փաթաթած՝ թաղված է իրենց այգում…

Երբ սպանությունը բացահայտվել է, աթոռի կտորները ճանաչվել են իրեղեն ապացույց ու կցվել են քրեական գործին: Հոնի ծառի տակ թաղված դիակը դուրս է բերվել, ենթարկվել փորձաքննության:

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ մահը վրա է հասել ուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը պայմանավորված է եղել գլխի ճակատագագաթային շրջանում գանգուղեղային փակ, բութ վնասվածքներով:

Ընդհանուր իրավասության դատարանը Գառնիկ Խոջայանին մեղավոր է ճանաչել եղբոր դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 9 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի սեպտեմբերի 17-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում