«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոսել է Անգլիայի գործող չեմպիոնի հետ աշխատանքից ունեցած իր տպավորությունների մասին:
«Այս ակումբը չի աշխատում կարճաժամկետ ծրագրերով, այլ ունի երկարաժամկետ նպատակներ: Հենց դրանից ելնելով էլ նրանք ինձ հետ 6 տարվա պայմանագիր են ստորագրել: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դեռևս աշխարհի մեծագույն ակումբն է: Հնարավոր է` այսօր այդպես չի թվում, բայց «Յունայթեդ»-ը դեռ կվերադառնա: Հուսով եմ` այդ պահին երկար ժամանակ չի մնացել:
Ես հաճախ եմ զրուցում Ֆերգյուսոնի հետ. նա աջակցում է ինձ»,- Մոյեսի խոսքերը մեջբերում է Manchester Evening News-ը:
Հիշեցնենք` ավելի շրջանառվում էին ասեկոսեներ, որ «Կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը լրջորեն դիտարկում է Մոյեսին պաշտոնանկ անելու հնարավորությունը:










































