Իսպանիայի Լա Լիգայի 28-րդ տուրում «Օսասունա»-ի դարպասը հեթ-տրիկ հեղինակելուց հետո Լիոնել Մեսսին 371 գոլով ճանաչվել է «Բարսելոնա»-ի պատմության մեջ լավագույն ձմբարկու:
Արգենտինացին 371 գոլերից 307-ը խփել է ձախ ոտքով, 49-ը՝ աջով, 13 գոլ՝ գլխով, 1-ական գոլ՝ կրծքով ու ձեռքով:
Գոլերից 233-ը Լեոն խփել է Լա Լիգայում, 67-ը՝ Չեմպիոնների Լիգայում, 29-ը՝ Իսպանիայի Արքայի գավաթում, 10-ը՝ Իսպանիայի սուպերգավաթում, 1-ը՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում և 4-ը՝ աշխարհի ակումբային առաջնությունում:
Մեսսին 321 գոլ խփել է տուգանային հրապարակից, իսկ 50 գոլ՝ տուգանայինի մատույցներից դուրս: Նա իրացրել է 11մ 40 հարված, որոնցից 13-ը շեղ են եղել:
Մեսսին ձևակերպել է 74 դուբլ, 22 հեթ-տրիկ, 4 պոկեր և 1 պենտա-տրիկ








































