«Միլան»-ի սեփականատեր և նախագահ Սիլվիո Բերլուսկոնին հայտնել է, որ Կլարենս Զեդորֆը չի ազատվի թիմի գլխավոր մարզչի պաշտոնից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` հոլանդացի մասնագետն ազատվելու էր աշխատանքից, եթե «Միլան»-ը Եվրոպայի Լիգայի ուղեգիր չնվաճեր: 28 տուրերից հետո թիմը զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը:
«Զեդորֆի ապագան քննարկման ենթակա չէ: Նա կաշխատի «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նաև առաջիկա մրցաշրջանում»,- Football Italia-ն մեջբերում է Բերլուսկոնիի խոսքերը:








































