Թուրք հայտնի մեկենաս Օսման Քավալան և 15 այլ գործիչներ մեղադրվում են 2013 թվականին հակակառավարական բողոքի ակցիա կազմակերպելու համար տեղեկացնում է AP-ը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք փորձել են տապալել այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը ապստամբության կազմակերպման և ֆինանսավորման միջոցով։ Նրանց սպառնում է ցմահ բանտարկություն։
Բողոքներն սկսվել են 2013-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող Գեզիի այգու պահպանմանհամար, բայց դրանք արագ վերածվեցին ավելի լայն հակակառավարական ցույցի ամբողջ Թուրքիայում։
Հանդես գալով դատարանում՝ Քավալան ասաել է, որ ոչ մի ապացույց չկա, որոնք կհաստատեն ապստամբության կազմակերպման մեղադրանքը։ Մեղադրական եզրակացությունում ասվում է, որ միլիարդատեր Ջորջ Սորոսը ղեկավարել է Գեզիի բողոքները։
Էրդողանը մեղադրական եզրակացության 746 հայտատուներից մեկն է և հրապարակավ մեղադրել է Քավալային Սորոսի աջակցությամբ բողոքի ակցիան ֆինանսավորելու մեջ։
Human Rights Watch-ը մեղադրանքներն անվանել է «սարքովի»՝ հայտարարելով, որ մեղադրական եզրակացությունը չի բացատրում, թե ինչպես են դատապարտյալները ծրագրել ապստամբությունը։ Կազմակերպությունը հայտարարել է, որ դատարանի նպատակը «ստիպելն էր լռել և պատժել դատապարտյալներին իրենց օրինական և միանգամայն խաղաղ քաղաքացիական գործունեության և աշխատանքի համար»։









































