Ռուսաստանի նախագահի կողմից դեպի Վրաստան թռիչքների կասեցման մասին հայտարարությունից հետո, վրացական դիվանագիտական առաքելությունները օտարերկրացիներին հրավիրում են իրենց հանգիստն անցկացնել Վրաստանում և այդ նպատակով երկիրը ներկայացնող իմիջային տեսահոլովակներ են տեղադրում սոցցանցերում:
«Ամռան սկզբի հետ բարի գալուստ Վրաստան: Առաջիկա ամիսներին մենք կհրապարակենք տարբեր տեղեկություններ ճանապարհորդությունների, հանգստի, մշակույթի, գինու և ճաշատեսակների մասին, որոնք կարելի է տեսնել և համտեսել Վրաստանում:
Եկեք և տեսեք Վրաստանը»,- գրել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատունը Facebook-ում և երկրում հանգստի վերաբերյալ տեսանյութ հրապարակել:
«Մեր բոլոր դանիացի բարեկամներին հրավիրում ենք ամառային հանգիստն անցկացնել Վրաստանում»,- գրում է Դանիայում վրացական դիվանագիտական ներկայացուցչությունը:










































