Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կոչ է արել խաղընկերներին լուրջ վերաբերվել «Զենիթ»-ի դեմ պատասխան հանդիպմանը: Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ այլ կերպ խաղը կարող է անցանկալի ելք ունենալ:
««Զենիթ»-ի դեմ իրավունք չունենք խաղալ այնպես, ինչպես Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ: Բայց մեզ համար հեշտ չի լինի: Իհարկե, վերջին տուրում կրած պարտությունը մեզ շեղել է բանականոն հունից:
Ռուսաստանյան թիմի դեմ առաջին խաղից առաջ մենք նույնպես պարտություն էինք կրել Գերմանիայի առաջնության շրջանակներում` զիջելով «Համբուրգ»-ին 0:3 հաշվով: Այժմ նմանատիպ իրավիճակ է: Բայց մենք դեռ չենք նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիրը, և պետք է զգույշ լինենք «Զենիթ»-ի դեմ խաղի ժամանակ»,- ասել է Լևանդովսկին:










































