ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել Իրանին հարվածը Fox News հեռուստաալիքի իր ամենասիրելի հաղորդավարներից մեկի՝ Թաքեր Կարլսոնի խորհրդով, գրում է The New York Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ Թեհրանի խոցած անօդաչուին պատասխան արձագանքը խելագարություն կլիներ։ Կարլսոնը նաև նշել է, որ իրանական կողմի դեմ ուժ կիրառելու կողմնակիցները գործում են առանց երկրի ղեկավարի շահերը հաշվի առնելու։ Ռազմական գործողությունները վերջ կդնեին 2020-ին նրա ընտրվելու հնարավորությանը։
Նշվում է նաև, որ հեռուստահաղորդավարը միակ չի եղել, որը փորձել է հակառակը համոզել Թրամփին։ Հայտնի չէ՝ կոնկրետ ով է երկրի նախագահին ստիպել փոխել որոշումը։








































