Երևանի «Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը:
29-ամյա ֆուտբոլիստը «Ալաշկերտում» խաղալու փորձ արդեն ունի. Իշխանյանը երևանյան թիմում հանդես է եկել 2014-2015 թթ. ընկած ժամանակահատվածում:
Փորձառու պաշտպանը հանդես է եկել նաև «Շիրակում», «Միկայում», «Իմպուլսում», «Գանձասար-Կապանում», իսկ նրա նախորդ ակումբը Վանաձորի «Լոռին» էր:
Հայ Իշխանյանը 7 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում` դառնալով 1 գոլի հեղինակ:
«Ալաշկերտի» նորեկը թիմի կազմում մեկնել է Հանքավան, որտեղ ալաշկերտցիները 10-օրյա հավաք և երկու ստուգողական հանդիպումներ կանցկացնեն` նախապատրաստվելով եվրագավաթային հանդիպումներին: