Porsche 919 Hybrid նոր բոլիդի վրայից վերջապես հանել են գաղտնիքի շղարշը: Հիմա մենք գիտենք, թե ինչ են պատրաստել գերմանացիները, գրում է style.rbc.ru-ն:
Բոլիդի պաշտոնական պրեմիերան տեղի է ունեցել դեռ անցած տարվա դեկտեմբերին գերմանական Վայսախում, սակայն Porsche-ն մոդելը ցուցադրել է պայմանական գունավորմամբ: Մեքենայի դիզայնը ապշեցնում է՝ ոչ ստանդարտ լուսարձակներ, սպիտակ բեռնախցիկ՝ սև գունավորմամբ:
Մեքենան ունի 4-մխոցանի 2-լիտրանոց բենզինե շարժիչ՝ 500 ձիաուժ ուժգնությամբ: Բոլիդը հագեցած է տուրբինե գեներատորով:
«Լե-Մանի 24 ժամ» արշավին կմասնակցի 2 Porsche:











































