Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ ակումբի նախկին նախագահ Ուլի Հյոնեսը մյունխենցիների թիմի առանցքային անձերից մեկն էր: Հիշեցնենք` Հյոնեսը ազատազրկվել է 3.5 տարով` 27.2 մլն եվրո հարկ չվճարելու համար:
«Ես ընդամենը 9 ամիս եմ աշխատում այստեղ, բայց արդեն հասկացել եմ, որ Ուլին շատ կարևոր է անձ է ակումբում: Նա սխալվել է և խոստովանել այդ մասին: Հուսով եմ, դեռ այստեղ կլինեմ, երբ Հյոնեսը վերադառնա»,- Bild-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
62-ամյա Հյոնեսը աշխատել է «Բավարիա»-ի համակարգում 1970 թվականից, երբ թիմ է տեղափոխվել ֆուտբոլիստի կարգավիճակով:








































