Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Վաշինգտոնին կոչ է արել միանալ երկրում իրավիճակի կարգավորման միջնորդական առաքելությանը, որը կազմակերպվում է Հարավամերիկյան ազգերի միության կողմից: Այս մասին գրում է BBC-ն:
Մարտի 15-ին Վենեսուելայի ԱԳ նախարար Էլիաս Հաուան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին մեղադրել էր սադրանքների մեջ և նրան մարդասպան անվանել:
Նախագահ Մադուրոյի խոսքերով՝ խորհրդարանի խոսնակ Դիոսդադո Կաբելյոն, ով երկրում երկրորդ մարդն է համարվում, կարող է ուղիղ բանակցություններ վարել «ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ»:








































