Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է մնացել իր սաների ցուցադրած խաղից` իսպանական Պրիմերայի 28-րդ տուրի «Մալագա»-ի դեմ հանդիպմանը: Հիշեցնենք` արտագնա խաղում մադրիդցիները 1:0 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ:
«Բարդ խաղ էր: Մենք կարևոր արդյունքի հասանք: Իհարկե, մրցակցի հարկի տակ հեշտ չէր: Բայց մենք կարողացանք անել դա: Մեր մրցակիցը գովեստի է արժանի: «Մալագա»-ն հիանալի խաղ ցուցադրեց և մեծ ճնշում գործադրեց մեզ վրա:
Հնարավոր չէ միշտ հաղթել 2:0 կամ 3:0 հաշվով: Ես ուրախ եմ, քանի որ սաներս լավ վերաբերմունք ցուցաբերեցին»,-իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:







































