Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման վնասվածք է ստացել իսպանական Պրիմերայի 28-րդ տուրի` «Մալագա»-ի դեմ խաղի ժամանակ:
Ֆրանսիացի հարձակվողը տուժել է իր ակումբակից Քրիշտիանու Ռոնալդուի հետ բախվելու արդյունքում: Նա փոխարինվել է հանդիպման 31-րդ րոպեին:
Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ 26-ամյա ֆուտբոլիստը մկանի վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել խաղալ:
Բենզեմայի վնասվածքի լրջության աստիճանի և նրա` խաղադաշտ վերադառնալու ժամկետների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Հիշեցնենք, որ հաջորդ տուրում «Ռեալ»-ի հակառակորդն է «Բարսելոնա»-ն: Խաղը կկայանա մարտի 24-ին:









































