ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լյու Ցզեին վստահ է, որ Ուկրաինայում ճգնաժամի գլխավոր պատճառը արտաքին միջամտությունն է: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Ուկրաինայում բախումների գլխավոր պատճառը արտաքին միջամտությունն է: Դա երկրին լուրջ նյութական վնաս է հասցրել»,-ասել է չինացի դիվանագետը:
Լյու Ցզեին հավելել է, որ Ուկրաինայում դրության կարգավորման համար անհրաժեշտ է գործել «իրավունքի գերակայության հիման վրա, հակասությունները կարգավորել երկխոսության միջոցով` հաշվի առնելով երկրի շրջաններում բոլոր ազգային փոքրամասնությունների շահերը»:
Դիվանգետի խոսքերով` Չինաստանն առաջարկել է բազմակողմանի համակարգ ստեղծել` Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու համար: Բացի դրանից, ՉԺՀ իշխանությունները կոչ են արել խուսափել լարվածության էսկալացիայից և մտածել Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու մասին:









































