«Մանչեսթեր Սիթի»-ի չիլիացի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հուսով է, որ իր թիմը կարող է վերադառնալ հաղթանակաների ուղու վրա:
«Ճնշումը չի ավելացել, եթե համեմատենք այն մրցաշրջանի մեկնարկային մասում եղածի հետ: Այն մնացել է նույն մակարդակի վրա: Ինձ անհանգստացնում է ոչ թե դա, այլ «Մանչեսթեր Սիթի»-ի վերջին պարտությունները:
Մենք պարտավոր սկսել արդյունավետ խաղ ցուցադրել: Մեր թիմը տիտղոս նվաճելու հնարավորություն ունի: Չի կարելի նոր սխալներ թույլ տալ: Վստահ եմ, որ սաներիս ուժերը դեռ չեն սպառվել: Մինչև մրցաշրջանի ավարտն այնքան էլ շատ ժամանակ չի մնացել: Մենք պետք է գրագետ վարվենք մեր ունացած հնարավորությունների հետ»,- Mirror-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:








































