Saturday, 06 06 2026
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները

«Ռուսական «սապոգի» կրնկի տակից փախչելը գրեթե անհնար է» (տեսանյութ)

Ռուսաստանի հայերի միությունը, ի դեմս միության նախագահ Արա Աբրահամյանի, պետք է զերծ մնա Ղրիմի հարցով ընդգծված ռուսամետ դիրքորոշում արտահայտելուց՝ հաշվի առնելով, որ այնտեղ մեծ թվով հայեր են բնակվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Այդ կառույցը Կրեմլի կողմից ստեղծված պուտինյան նախագիծ է: Եթե Պուտինը որևէ անհեթեթություն հայտարարի, Արա Աբրահամյանը՝ իր մերձավոր շրջապատով կողմ կլինի դրան: Մինչդեռ Ղրիմի հարցում մենք պետք է շատ զգույշ լինենք, որովհետև հայեր բնակվում են ոչ միայն այնտեղ, այլև ամբողջ Ուկրաինայում: Մենք պետք է հաշվի առնենք ոչ միայն Ռուսաստանի դիրքերը, այլ այն, որ Ուկրաինայի ողջ տարածքում մեծաթիվ հայեր են բնակվում: Կիևում պաշտոնական տվյալներով մինչև 50 հազար, ոչ պաշտոնական տվյալներով՝ 70 հազար հայ է ապրում: Հայկական մեծ համայնքներ կան ինչպես Դոնեցկում, Լուգանսկում, այնպես էլ Օդեսայում, Դնեպրոպետրովսկում: Այնպես որ, մենք պետք է շատ զգույշ լինենք՝ չհայտնվելու այն վիճակում, որում հայտնվեցինք վրաց-աբխազական հակամարտության ժամանակ»,- ասաց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանի խոսքով՝ Ղրիմի խնդրի շուրջ ռուսաստանահայերը պետք է սահմանափակվեն գոնե միայն «Ղրիմին սատարելուն» նվիրված համառուսաստանյան քաղաքացիական ակցիային մեկ անգամ մասնակցելով: «Ուկրաինայի նորաթուխ իշխանությունները շատ լավ կհասկանան, որ հայերի մասնակցությունը վերոնշյալ ակցիային, ինչպես նաև Արա Աբրահամյանի կարծիքը ընդամենը պուտինյան նախագիծ հանդիսացող միության կարծիք է, չի համապատասխանում ՀՀ արտաքին շահերին և չի արտահայտում հայկական կողմի պաշտոնական կարծիքը»,- ասաց քաղաքագետը:

Ամփոփելով՝ քաղաքագետը նկատեց, որ Ղրիմի և ԼՂՀ խնդիրները խիստ նման են միմյանց: «Պատմական ճշմարտությամբ և բարոյական նորմերով՝ Ղրիմի՝ Ուկրաինայի կազմում լինելն ի սկզբանե սխալ է եղել»,- ասաց նա:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ուկրաինական խնդրի նման թեժ խնդիրների ժամանակ Ռուսաստանի հայերի միությունը պետք է զերծ մնա ռադիկալ քայլերից: «Բայց մենք բոլորս գիտենք՝ ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը: Անգամ այդ երկրի ուկրաինական համայնքը կարող է Ղրիմի հարցում ռուսամետ դիրքորոշում արտահայտել, այնպես որ՝ ոչ մենք, ոչ էլ աշխարհը չպետք է զարմանա սրանից: Ռուսաստանին շատ բնորոշ քայլ է արվել: Բոլորին է հայտնի, որ Մոսկվայում ռուսական «սապոգի» կրնկի տակից փախչելը գրեթե անհնար է: Ամբողջ աշխարհը գիտի, թե ի դեմս Ռուսաստանի՝ ում հետ գործ ունի: Այստեղից հետևություն՝ ոչ ոքի համար չպետք է զարմանալի թվա Ռուսաստանի հայերի նման պահվածքը»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ հայտնած կարծիքի արժեքը կայանում է ազատության մեջ, մինչդեռ ռուսաստանահայերի հայտնած դիրքորոշումը «կամավոր-պարտադիր» է:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, ակտիվ մասնակցություն է ունեցել համառուսաստանյան քաղաքացիական ակցիային. ակցիան նվիրված էր «Ղրիմին սատարելուն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում