«Նապոլի»-ի նախկին հարձակվող Էզեկիլ Լավեսին, ով ներկայումս հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում, նշել է, որ կարոտում է Ա Սերիան:
«Ֆրանսիական և իտալական ֆուտբոլը շատ տարբեր են: Իտալական թիմերը մեծ ուշադրություն են դարձնում խաղի մարտավարությանը: Ֆրանսիայում ֆուտբոլը կառուցվում է ֆիզիկայի հիման վրա, այդ պատճառով այստեղ պետք է կարողանաս հարմարվել միջավայրին:
Երբեմն ես կարոտում եմ իտալական ֆուտբոլը: Սակայն միաժամանակ պետք է ասեմ, որ ՊՍԺ-ում ինձ ամեն ինչ դուր է գալիս»,- ասել է Լավեսին:









































