Թուրինի «Յուվենթուս»-ի ղեկավարությունը պատրաստ է վաճառքի հանել թիմի կիսապաշտպան Արտուրո Վիդալի տրանսֆերը: Չիլիի հավաքականի ֆուտբոլիստի իրավունքները կարող է գնել այն ակումբը, որը պատրաստ կլինի նրա դիմաց վճարել 50 մլն եվրո: Հավակնորդներից մեկը կատալոնական «Բարսելոնա»-ն է:
«Կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն արդեն դիմել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին` Վիդալի տրանսֆերը ձեռք բերելու խնդրանքով:
Արգենտինացի մասնագետը վստահ է, որ Վիդալը շատ օգտակար կլինի իր թիմին: Սակայն տրանսֆերային գործարքի իրականացումը կարող է բարդացնել այն, որ ֆուտբոլիստի ծառայությոններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը: Նշենք, որ ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:








































