Անգլիայի Պրեմեր Լիգայի 30-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպումից առաջ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ անգլիական ակումբ չտեղափոխվելու պատճառների մասին:
Մասնագետի կարծիքով` 25-ամյա կիսապաշտպանն ընտրեց Դորտմունդի «Բորուսիա»-ն», քանի որ «Լիվերպուլ»-ը չէր մասնակցում Չեմպիոնների Լիգային։
««Լիվերպուլ»-ը համաշխարհային ճանաչում ունեցող թիմ է, սակայն մեզ համար դժվար էր իրականացնել Մխիթարյանի տրանսֆերը, քանի որ լավագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ լավագույն մրցաշարերում։
Կարծում եմ` ամեն ինչ շատ արագ կարող է փոխվել։ Մեր նպատակն է լավագույն քառյակում հայտնվելը։ Հավատում եմ, որ եթե մեզ հաջողվի իրականացնել այն, ապա որպես ակումբ մեծ առավելություն կստանանք»,- Daily Mail-ը մեջբերում է անգլիացի մասնագետի խոսքերը:









































