Անցած գիշեր Թուրքիայի տարբեր քաղաքներում շարունակվել են բողոքի ակցիաները՝ հաղորդում է Sabah թուրքական թերթը:
Թերթի տվյալներով՝ Անկարայում և Ստամբուլում ոստիկանները ցրել են ակցիաների մասնակիցներին՝ կիրառելով ջրցաններ:
Հիշեցնենք, որ երկրի տարբեր քաղաքներում մարտի 11-ից տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ 15-ամյա Բերքին Էլվանի մահվան կապակցությամբ, ով 2013թ. հունիսին Գեզիի ցույցերի ընթացքում ստացել էր գանգուղեղային վնասվածք և 269 օր կոմայի մեջ մնալուց հետո մահացել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլում ցույցերի հետևանքով տուժել է շուրջ 100 մարդ:









































