Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չի տրվի Վաշինգտոնի ճնշմանը՝ S-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու հետ կապված պայմանագրի պատճառով։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
«Անկարան չի ընդունի S-400 ԶՀՀ-ների հետ կապված ԱՄՆ-ի պահանջը»,-ասել է Չավուշօղլուն։
Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ չի հրաժարվի S-400-ները ձեռք բերելու ծրագրերից։
ԶՀՀ-ների շուրջ պայմանագիրը ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում տարաձայնությունների է հանգեցրել։ Վաշինգտոնն Անկարային կոչ է արել ընտրություն կատարել ՆԱՏՕ-ի անվտանգության և S-400-ների շուրջ գործարքի միջև։