Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Թուրքիային դադարեցնել «անօրինական գործունեությունը» Կիպորսի ափերի բացառիկ տնտեսական գոտում (EEZ)՝ հաղորդում է Reuters- ը: Եվրամիությունը կշարունակի իր կոշտ դիրքորոշումը այս հարցում՝ հավելել է նա:
«Ես ուզում եմ կրկին հաստատել իմ համերաշխությունը Կիպրոսի հետ և իմ աջակցությունը նրա ինքնիշխանությանը: Թուրքիան պետք է դադարեցնի անօրինական գործունեությունը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում», – ասել է Ֆրանսիայի նախագահը Մալթայում հարավեվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո:
Հիշեցնենք, որ Մայիսի 3-ին թուրքական Fatih նավը սկսել է գազի հորատանցք փոորել Կիպրոսից 75 կիլոմետր դեպի արևմուտք գտնվող գոտում: